Կարևոր իրադարձություններ

Ես չեմ ճանաչում իմ որդու հրամանատարին.Փաշինյան

19 Հոկտեմբեր, 2018 16:39
Ես չեմ ճանաչում իմ որդու հրամանատարին.Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետարանում: Նա լսել է համայնքի ղեկավարների կողմից բարձրաձայնված խնդիրները:

Կապան քաղաքի մարզադպրոցի ջեռուցման հետ կապված՝ դպրոցի տնօրենների ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին խնդրեց լուծում տալ հարցին:

Փաշինյանը մանրամասն հետաքրքրվեց այդ խնդրով և խոստացավ քննարկել լուծման ուղիները:

Համայնքի ղեկավարներից մեկը դիմելով Փաշինյանին՝ նշել է, որ գյուղերից մեկին հատկացված գումարը, որով պիտի գյուղն ապահովվի ջրով, չի բավականացնում:

«Նորմալ հաշվարկներ կանենք և խնդիրը կլուծենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադարձ է կատարվել վթարային շենքերը չգազաֆիկացնելու կառավարության որոշմանը.

«Այդտեղ ես ի՞նչ պետք է անեմ, պետք է ֆիքսել խնդիրը և հետազոտել»,- նշել է նա:

Ներկաներից մեկը ներկայանալով որպես Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հրամանատարին մտերիմ մարդ, խնդրել է  Փաշինյանին ընթերցել նրա ձեռքով գրված գիրքը:

«Կընթերցեմ, բայց ես որդուս հրամանատարին չեմ ճանաչում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադարձ է կատարվել նաև համայնքների խոշորացման խնդրին: Այս առիթով քննարկում է եղել  Նիկոլ Փաշինյանի և համայնքի ղեկավարների հետ:

«Մենք պետք է կարողանանք գումարներ գեներացնել, որպեսզի լուծում տանք վերը նշված խնդիրներին»,- ասել է  Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին