Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին. Շարմազանով

19 Հոկտեմբեր, 2018 16:03
ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Ազատության» եթերում հայտարարել է, որ ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին.

«Պետք է մասնակցել ոչ թե ինքնանպատակ՝ 4-5 տոկոս հավաքելու համար, այլ՝ որպեսզի ձևավորել լուրջ, իրական ընդդիմադիր բևեռ: Ակնհայտ է, որ Փաշինյանը գնում է հաղթանակի, իսկ պետությանը, քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն, այլ ոչ՝ ֆեյք»,- ասել է նա: Նրա խոսքով՝ այս փուլում, բացի ՀՀԿ-ից, իրական ընդդիմադիր բևեռ չկա. «Բոլորը կամ բացահայտ, կամ ոչ բացահայտ ծափահարում են Փաշինյանին, կամ գոնե փորձում են դուր գալ Փաշինյանին կամ նրա կառավարությանը: Պետք է լինի ընդդիմադիր իրական ուժ Աժ-ում, որ կսահմանափակի իշխանության քաղաքական ախորժակը»:

 

Լրահոս

Դիտել ավելին