Կարևոր իրադարձություններ

Մանկատան բակում գտնված նորածին երեխաների մայրը հայտնաբերվել է

19 Հոկտեմբեր, 2018 15:32
Մանկատան բակում գտնված նորածին երեխաների մայրը հայտնաբերվել է

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին:

Արարքի դրդապատճառները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու եւ համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ երեխաների ծնողներին եւ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին