Կարևոր իրադարձություններ

Հավաստիացնում եմ՝ ձեզ հետ միասին նոր Հայսատանում կերտելու ենք հիանալի ապագա

19 Հոկտեմբեր, 2018 15:03
Հավաստիացնում եմ՝ ձեզ հետ միասին նոր Հայսատանում կերտելու ենք հիանալի ապագա

Սյունիքի նորանշանակ մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ բնակիչների հետ հանդիպմանը հայատարարել է, որ իրենից նորմալ աշխտանք ակնկալեն:

«Հավաստիացնում եմ՝ ձեզ հետ միասին նոր Հայսատանում կերտելու ենք հիանալի ապագա: Միայն հավատով լցվեք, պարոն վարչապետն ամեն ինչ ասեց, իսկ ինձնից ուզում եմ, որ ակնկալեք նորմալ աշխատանք ու ամբողջ մեր վարչակազմից: Շնորհակալ եմ ձեզնից »,-ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ ոչ մի գերատեսչություն միայանակ չի կարող լուծել կուտակված խնդիրները:

«Մենք միասին բացել ենք հնարավորությունը մեր երեխեքի համար լավ ապագա կերտելու: Մեր նպատակը, մեր մեթոդաբանությունը հետևյալն է՝ մենք մտածում ենք, որ մեր ժողովրդի համար պետք է աշխատելու հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ բարիք կերտեն, արարեն, ստեղծագործեն իրենց հայրենիքում», - նշել է վարչապետի պաշտոնակատարը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին