Կարևոր իրադարձություններ

Ալավերդու պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է. Շարմազանովը՝ Փաշինյանին

19 Հոկտեմբեր, 2018 14:16
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է. Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որտեղ անթույլատրելի է համարել Ալավերդու պղնձաձուլարանի փակումը:

Նամակում ասվում է.

«Հարգելի պարոն Վարչապետ

Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն եւ առնվազն վերջին 2,5 հարուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդույնաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ: Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ 650 աշխատակիցներ փաստացի կանգնած են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու վտանգի առջեւ:

Այսօրվանից տեխնիկապես չի աշխատում Ալավերդու պղնձաձուլական գործարանը:

Որպես ալավերդցի` կոչ եմ անում Ձեզ, հանձնարարել` անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել: Հակառակ պարագայում՝ 650 ընտանիք կարող են բռնել արտագաղթի ճամփան: Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով փորձել օժանդակել կառավարությանը խուսափելու գործարանի վերջնական փակումից: 

Ալավերդու պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է եւ հղի է լուրջ հետեւանքներով: Այս պայքարում ես լինելու եմ  իմ համաքաղաքացիների կողքին»:

 

Լրահոս

Դիտել ավելին