Կարևոր իրադարձություններ

Մենք տրամաբանական ընթացքի մեջ ենք. Արմեն Աշոտյան

19 Հոկտեմբեր, 2018 13:05
Մենք տրամաբանական ընթացքի մեջ ենք. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, որ ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին, և արդեն ցուցակը պատրաստ է:

«Ընտրությունների օր դեռ նշանակված չէ: Ես հասկանում եմ մեր կուսակցության մասնակցության շուրջ հետաքրքրությունը, բայց մեզ առաջ մի՛ մղեք մնացած բոլոր ուժերից: Ընտրությունները նշանակված չեն, օր չկա, ժամանակացույց չկա, որևէ քաղաքական ուժ իր ցուցակը չի հրապարակել: Անիմաստ է մեզ շտապեցնելը: Մենք տրամաբանական ընթացքի մեջ ենք, կբացահայտենք, կտեղեկացնենք, կհրապարակենք»,- ասել է Աշոտյանը:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ դեռևս որոշում չեն կայացրել՝ ընտրություններին կմասնակցեն, թե ոչ:

«Քննարկում է տեղի ունեցել: Վերլուծում ենք, անդրադառնում ենք, լսում ենք կարծիքներ: Աշխատանք ենք տանում»,- նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին