Կարևոր իրադարձություններ

«Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Լույս» դաշինքով

19 Հոկտեմբեր, 2018 13:14
«Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Լույս» դաշինքով

Արտահերթ  խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հասարակությանը հետաքրքրում է, թե ո՞ր քաղաքական ուժերը և ի՞նչ ձևաչափով կպայքարեն ԱԺ-ում ներկայացվածություն ունենալու համար:

Shabat.am լրատվականը փորձեց պարզել, թե  «Հանրապետություն» կուսակցությունը  մտադրություն ունի՞  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ի՞նչ ձևաչափով, ինչին ի պատասխան Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախկին անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց.

« «Հանրապետություն» կուսակցությունը միանշանակ ունենալու է մասնակցություն արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Մենք մասնակցելու ենք գործող «Լույս» դաշինքով, այսինքն «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները համատեղ մեկ ցուցակով: Դեռևս քննարկումների փուլում է, արդյոք այլ ուժեր կներգրավվե՞ն , թե՞ ոչ»:

Հարցին, թե արդյոք քննարկվու՞մ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ համագործակցության հարց, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ազգային ժողովում դեռևս գործում է «Ելք» խմբակցությունը մինչև ԱԺ-ի լուծարումը : Քննարկումներ ընթանում են ՔՊ-ի հետ ևս, բայց դեռևս պարզ չէ, մենք կգնաք «Ելք», թե «Լույս» դաշինքով, բայց կարծում եմ ամեն դեպքում ընտրություններին կգնանք «Լույս» դաշինքի ձևաչափով»:

Իսկ թե ինչպե՞ս են գնահատում իրենց շանսերը, Թեհմինա Վարդանյանը նշեց.

«Նախ ասեմ, որ «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում կկազմի բացարձակ մեծամասնություն, քանի որ այն հեղափոխություն իրականացրած ուժ է և ժողովուրդը սիրում, սատարում է Նիկոլ Փաշինյանին, դա հստակ է: Մենք պայքարելու ենք ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժը լինելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին