Կարևոր իրադարձություններ

Մահվան մի սարսափելի պատմություն, որը բացահայտում է, առնվազն մի ամբողջ զորամասի պատկեր

19 Հոկտեմբեր, 2018 12:44
Հեղինակ՝ Ժաննա Ալեքսանյան
Մահվան մի սարսափելի պատմություն, որը բացահայտում է, առնվազն մի ամբողջ զորամասի պատկեր

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ այցելեցինք գյումրեցի զինծառայող Գևորգ Հարոյանի ընտանիքին։

Մահվան մի սարսափելի պատմություն, որը բացահայտում է, առնվազն մի ամբողջ զորամասի պատկերը, թե ինչ անպաշտպան է եղել Գևորգը, ու նաև իր ընտանիքը այդ զորամասի բարքերի առաջ, թե ինչպես կարելի է զինվորին ամեն օր ծեծել, նսեմացնել, ստորացնել, ապա սպանել ու որակել ինքնասպաություն՝ ծաղրի ենթարկելով ընտանիքին։

Ինչ անտարբերություն ու բռի մթնոլորտ է տիրել այդ զորամասում, որ երկու ամիս առաջ զորակոչված տղան 10 կգ-ից ավել նիհարել է, գտնվել է հոգեբանական ծանր վիճակում և որևէ մեկը հրամանատարական կազմից դա չի նկատել։

Գևորգը ծնողներին պատմել է, որ դժոխային ծառայության մեջ է, բայց թույլ չի տվել միջամտել։ Եվ սա համատարած է։ Ինչ է արել պաշտպանության նախարարը կոնկրետ այս դեպքի հետ կապված։ Հրամանատարական կազմը շարունակում է անպատիժ ապրել մինչև հաջորդ դեպքը և այդպես շարունակ»։

 

Լրահոս

Դիտել ավելին