Կարևոր իրադարձություններ

«Ալյանսը» արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով

19 Հոկտեմբեր, 2018 12:04
«Ալյանսը» արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով

«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։

Կուսակցության ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը։

Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ ներկայացուցիչներ։ Այն կներկայացվի նախընտրական արշավի սկզբում:

 

Լրահոս

Դիտել ավելին