Կարևոր իրադարձություններ

Բարսեղ Բեգլարյանը ուշագրավ մանրամասներ է պատմել ․ «Ժողովուրդ»

19 Հոկտեմբեր, 2018 10:30
Բարսեղ Բեգլարյանը ուշագրավ մանրամասներ է պատմել ․  «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունը ավարտվել է, սակայն դատելով մինչ այս տեղի ունեցած զարգացումներից` այս գործը իրավապահ մարմինների գլխին պատուհաս է դարձել:

2015 թվականին Բ. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից խոշոր չափերի գույքի հափշտակություն է եղել, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին, բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար, ինչն էլ նա արել է:

«Ժողովուրդ» օրաթերթին այս հափշտակությունից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում որպես մեծածախ վաճառքի մենեջեր` Միշա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014-2015թթ. ընթացքում աշխատելով «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում` որպես մեծածախ վաճառքի մենեջեր, ընկերությունից հափշտակել էր 46 միլիոն 794 հազար 452 դրամ ավտոպահեստամասեր: Վարդանյանը մինչ օրս չի ընդունում իր մեղքը եւ դատարանում պայքարում է իր իրավունքների համար: Ըստ էության, Միշա Վարդանյանն էլ եղել է այն անձը, որ բողոք էր ներկայացրել Բարսեղ Բեգլարյանի դեմ: Իսկ ինչ ցուցմունք է տվել քննիչներին Բարսեղ Բեգլարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` երբ քնննիչները նրան կանչել են հարցաքննության եւ հետաքրքրվել են, թե նա արդյոք բռնություն է գործադրել, սպառնացել է, վերջինս պատասխանել է, որ բռնություն չի գործադրել, չի սպառնացել որեւէ մեկին եւ չի ընդունում այն մեղադրանքը, որ առաջադրել են իրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին