Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Նախարարի ցնցող պատասխանը աջ ղեկով մեքենաներին առնչվող հարցին. «Ժողովուրդ»

19 Հոկտեմբեր, 2018 09:43
Նախարարի ցնցող պատասխանը աջ ղեկով մեքենաներին առնչվող հարցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որևէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել է, և մեքենաներ են գնել առցանց աճուրդներով ու կանգնել փաստի առաջ, նախարարը պատասխանեց. «Թող գնան և պատասխանները ուզեն ասողներից: Ես գիտեմ, որ օրենքը համապատասխան ձևի հրապարակվել է, պետք է տեղեկանային»:

Մեր մյուս հարցին, թե մարդիկ բերել են ու փաստացի խնդրի առաջ կանգնել, նախարարն ավելի ցնցող պատասխան տվեց. «Դե մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում և այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում»:

Դե, իհարկե, մարդիկ էլ կան, որ պատկերացում չունեն իրենց՝ նախարարի կարգավիճակի լրջության մասին: Իսկ իշխանական ՔՊ-ականները Հունան Պողոսյանի դեմ են պայքարում՝ պայքարի իրական թիրախին թողած»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին