Կարևոր իրադարձություններ

Ուշագրավ մանրամասներ Դոն Պիպոյի գործով․ «Ժողովուրդ»

19 Հոկտեմբեր, 2018 09:20
Ուշագրավ մանրամասներ Դոն Պիպոյի գործով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` փորձաքննությամբ ապացուցվել է, որ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի գործով հրապարակված ձայնագրության մեջ խոսող անձը Դոն Պիպոն չէ, թեև նա մեղադրվում է մարդկանց երկար անազատության մեջ պահելու համար:

Ինչպես հայտնի է, 2018 հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին: Նրան մեղադրանք առաջադրվեց 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու համար: Եվ նրան ձերբակալելուց հետո էլ հիշյալ ձայնագրությունը հրապարակվեց:

Այսպիսով, շուրջ 3 ամիս մնալով կալանքի տակ` սեպտեմբերի 20-ին Արթուր Ասատրյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Ու հիմա էլ մեկ այլ խնդրի առաջ է կանգնել. Հռոմի 2 պապերի հետ անձնական հարաբերություններ ունեցողի անձնագիրը չեն տալիս մինչև քննության ավարտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին