Կարևոր իրադարձություններ

Առողջներին բաց թողեցին, հիվանդին՝ ոչ․ «Հրապարակ»

19 Հոկտեմբեր, 2018 08:18
Առողջներին բաց թողեցին, հիվանդին՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի չէ կալանքի հետ․ «Բոլոր մարդիկ էլ ինչ-որ մի հիվանդությամբ տառապում են»։ Գրիգորյանին  բուժող բժիշկ, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ թոքաբան Արտակ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հիվանդություն ունի նա։ «Նա 2013 թվից աջ թոքի քաղցկեղ ունի, ստացել է նախավիրահատական քիմիաթերապիա, վիրահատվել է, ստացել հետվիրահատական քիմիաթերապիա, տարբեր ճառագայթումներ։ Ունի ստոմատիկ բազմաթիվ հիվանդություններ՝ ողնաշարի գրիժա՝ խիստ ցավագին ախտանիշներով, շաքարային դիաբետ, որից ախտահարվել են երիկամները։ Հիվանդությունն ազդել է աչքերի վրա՝ տեսողությունը շատ վատ է, ստորին եւ վերին վերջույթների անշարժացում-կապտացում է ընթանում, որը խորանում է, ինչը կարող է հանգեցնել վերջույթների անդամահատման։ Տառապում է բրոնխիալ ասթմայով։ Այս բոլորն ամրագրված է փաստաթղթերով։ Վերջին անգամ նա հետազոտություն է անցել Հանրապետական հիվանդանոցում, ուր արձանագրվել է՝ ավշային հանգույցների մեծացում, ինչը հնարավոր ուռուցքի աճի սինդրոմ է, բայց քանի որ Հայաստանում ՊԷԴ-սկան չկա, պետք է դրսում վերջնական ախտորոշվի։ Փարիզից Հայաստան եկած բժիշկը եւս հաստատեց այս ամենը՝ պնդելով, որ չի կարելի նման հիվանդին կալանքի պայմաններում պահել»։ ՀՔԾ-ն հակառակն է պնդում։ «Անհասկանալի է, եթե անկեղծ՝ չեմ կարող ոչ մի կերպ բացատրել այդ ամենը։ Հետո էլ՝ բոլոր առողջներին բաց թողեցին, իրեն՝ ոչ»։ Դուք՝ որպես բուժող բժիշկ, պարբերաբար այցելում եք, Մանվելն ի՞նչ է ասում։ «Իմ բժշկական այցերը տեղի են ունենում ՔԿՀ բժշկի, բուժքրոջ, անվտանգության աշխատակցի ներկայությամբ։ Մենք բացի առողջական խնդիրներից, իրավունք չունենք այլ բաներից խոսելու, հենց մի բառ ենք փոխանակում, ասում են՝ սա տեսակցություն չէ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին