Կարևոր իրադարձություններ

Վարչական ռեսուրսի չարաշահում` Սասուն Միքայելյանի որդու համար (ձայնագրություն)

18 Հոկտեմբեր, 2018 23:35
Վարչական ռեսուրսի չարաշահում` Սասուն Միքայելյանի որդու համար (ձայնագրություն)

«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։ 
ՀԿ-ի fip.am կայքը նախ հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամ է Սևակ Միքայելյանը, հայտարարել է, որ թեկնածուներից որևէ մեկին չի սատարում։ Այնուհանդերձ Հրազդանում միակ ՔՊ գրասենյակը, որը գտնվում է կենտրոն թաղամասում, ծառայում է որպես Միքայելյանի նախընտրական գրասենյակ։

Այս թեմայով

Բացի այդ, Միքայելյանի քարոզարշավը ընթացել է մի շարք խախտումներով։ Այսպես՝ Մեղրաձոր-Արտավազ-Հանքավան հասարակական երթուղու պատուհաններին փակցված է Սևակ Միքայելյանի նախընտրական պաստառը։ Ընտրական օրենսգրքի համաձայն, հասարակական տրանսպորտում արգելված է փակցնել նախընտրական պաստառներ:

 

Հայտնի է դարձել նաև, որ Հրազդանի Ջրառատ թաղամասում Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը գտնվում է թիվ 6 համայնքային գրադարանում, որի ճակատամասին է փակցված է նաև քարոզչական պաստառ։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։

Տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել են Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և ներկայացել իբրև Սասուն Միքայելյանի օգնական։ Բակլաչյանին հարցրել են, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին։ Տնօրենը պատասխանել է, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին, նաև առաջարկել ներգրավվել դպրոցականներին՝ 9-րդ դասարանցիներին։

Կից ներկայացված է Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Ձայնագրությունը՝ այստեղ

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին