Կարևոր իրադարձություններ

Մասիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. կա կալանավորված (տեսանյութ)

18 Հոկտեմբեր, 2018 23:15
Մասիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. կա կալանավորված (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել. օպերատիվ ճանապարհով պարզել էին, որ Այնթափ գյուղում ապրող Արթուր Մարտիրոսյանը թմրադեղեր է պատրաստում ու օգտագործում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Ըստ այդմ՝ հարուցված քրեական գործի շրջանակում Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկել են 44-ամյա Արթուր Մարտիրոսյանի բնակարանը:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին