Կարևոր իրադարձություններ

Կրասնոդարում կործանվել է Լ-39 ուսումնական ինքնաթիռը

18 Հոկտեմբեր, 2018 22:12
Կրասնոդարում կործանվել է Լ-39 ուսումնական ինքնաթիռը

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում իրականացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ վթարվել է Լ-39 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ զանգվածային հաղորդակցման և տեղեկատվության վարչությանը:

Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:00-ին: Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է ջուրը, օդաչուների որոնողական աշխատանքներով ավիավթարի տեղանքում զբաղվում է որոնողա-փրկարարական խումբը:

«Ինքնաթիռը թռիչք է իրականացրել առանց զինամթերքի: Նախնական տեղեկությամբ՝ ավիակործանման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Լ-39 ինքնաթիռներն արտադրվել են 1970-1999 թվականներին Չեխիայում:

 

Լրահոս

Դիտել ավելին