Կարևոր իրադարձություններ

«Եթե Նոր Հայաստանում սկզբունքները չեն պահպանվելու, ինչի՞ համար է պայքարը »

18 Հոկտեմբեր, 2018 21:49
Հեղինակ՝ Ոսկան Սարգսյան
«Եթե Նոր Հայաստանում սկզբունքները չեն պահպանվելու, ինչի՞ համար է պայքարը »

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում, ժողովուրդն է որոշում ամեն ինչ: Որեւէ մեկը հարցում արե՞լ է, թե ժողովրդի քանի՞ տոկոսը կցանկանար Սյունիքի մարզպետ տեսնել Հունան Պողոսյանին: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Ֆրանսիայի չափ անկախ է: ԱՄՆ հեռացող դեսպանը անհարկի արտահայտություններ արեց Ադրբեջանին հողեր չզիջող հայաստանցիների մասին, սակայն պաշտոնական մակարդակով համարժեք պատասխան չստացավ: Ֆրանսիան այդպե՞ս կվարվեր, եթե մեկը խառնվեր իր ներքին գործերին: Ինչ-որ մեկն ասել է՝ ռազմավարությունը հիմարություն է, գլխավորը մանյովրներն են, սակայն եթե Նոր Հայաստանում սկզբունքները չեն պահպանվելու, ինչի՞ համար է պայքարը»:

 

Լրահոս

Դիտել ավելին