Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
« Վերջին շրջանում հաճախակի է դարձել հայ-թուրքական սահմանի խախտման մասին հաղորդագրությունները: Ես չեմ նշում խախտումները, այլ օգտագործում եմ հաղորդագրություններ տերմինը: Հայ-թուրքական սահմանին մոտ ապրող Հայաստանի քաղաքացիները շատ լավ գիտեն, թե նախկինում որքան շատ են սահմանախախտներ եղել, սակայն որոնց մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն տարածվել: Նույնիսկ խմբակային սահմանի խախտման դեպքեր էլ են արձանագրվեն, սակայն դրանք էլ են մնացել առանց պաշտոնական հաղորդագրության:
Հայ-թուրքական սահմանը հսկող ռուսական սահմանապահ ուժերը որոշել են, որ այսուհետ պետք է հրապարակեն ցանկացած նմանատիպ դեպք: Այսպիսով , ըստ իս, ռուսական կողմը փորձում է Հայաստանի ներկա իշխանությանը , ինչու չէ, նաև այդ իշխանության նկատմամբ բավականին մեծ հավատ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեսիջ ուղարկել, որ հայ-թուրքական սահմանը շատ կարևոր է, որ այստեղ ևս սահմանի խախտման փորձի բազմաթիվ դեպքեր են լինում: Ռուսական կողմը փորձում է այս կերպ հանրության շրջանում հիմնավորել և , այսպես ասած, կարևորել ու արդարացնել իր ներկայաությունը ՀՀ պետական սահմանին: Ես մնում եմ այն անձնական կարծիքին, որ նախկինում նույնպես եղել են սահմանախախտներ, որոնց մասին պաշտոնապես չի հրապարակվել»: