Այսօր Էջմիածին քաղաքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ էջմիածնեցիները կոռուպցիոն օլիգարխիայից, բեսպրեդելից, բդեշխություններից ամենից շատն էին տուժում:
«Այժմ, սակայն, ձեր առջև կանգնած է ևս մեկ մեծ մարտահրավեր, ևս մեկ հեղափոխություն անելու հնարավորություն: Դա պակաս կարևոր չէ, քան արդեն տեղի ունեցած հեղափոխությունը: Երրորդ հանրապետության պատմության ընթացքում Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել ոչ մի կին քաղաքապետ: Ահա դուք պետք է անեք ևս մեկ հեղափոխություն՝ Դիանա Գրիգորյանին ընտրելով առաջին կին քաղաքապետ: Ես չեմ ուզում որևէ թեկնածուին թերագնահատել, բայց ես ուզում եմ ասել, որ սա իսկապես չափազանց կարևոր հեղափոխություն է, որը ես կոչ եմ անում անել: Որովհետև սկսած 1996 թվականց Հայաստանում անընդհատ փորձ էր արվում անել ժողովրդական հեղափոխություն, և տարբեր պատճառներով դա չէր ստացվում: Դրա իրականանալու ամենակարևոր պատճառներից մեկը կանանց զանգվածային ներգրավվածությունն էր բոլոր գործողություններին: Մեր կանայք, մայրերը, քույրերը վճռական ազդեցություն ունեցան: Ովքեր տանն էին, շերեփներով էին պայքարում, երտասարդ մայրերը մանկասայլակներով երթ էին անում, մենք համոզված ենք, որ Հայաստանում պետական մակարդակում կանանց դերը գնալով պետք է ավելանա: Պետք է ունենանք ավելի շատ կին գործիչներ՝ պատգամավորներ, քաղաքապետեր, գյուղապետեր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: