Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին` նշել է, , որ հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակն աննախադեպ հանգիստ է, և ըստ նրա՝ դա ինչ-որ առումով Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունքն է:
«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ: Կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի կամ Ադրբեջանի նախագահին, իսկ եթե նրանց կողմից լինի, կհասնի ինձ: Այնպես չէ, որ ամեն միջադեպի դեպքում կապի մեջ ենք մտնում՝ ըստ անհրաժեշտության»,- հայտարարել է Փաշինյանը: