Այսօր ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը անդրադառնալով կուսակցությունից արտահոսքի վերաբերյալ հարցին՝ նշել է.
«Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, քաղաքական տեսակետը, դռները բոլորի համար բաց են։ Բոլոր մարդիկ իրենց իրավունքներն ունեն, ինձ մոտ պարտադրված մարդիկ չկան, կաշառքով, ծանոթ–բարեկամով մարդիկ չկան։ Իրենք որոշել են, իրենց ցավը տանեմ, ինչ ասեմ։ Ամեն մարդ ունի իր գաղափարը, բոլորն էլ իրավունք ունեն կուսակցություն բացելու՝ ում հետ կցանկանան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օրերս նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը և ներկայիս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահան Կարապետյանը հայտարարել են կուսակցությունից դուրս գալու մասին: