Կարևոր իրադարձություններ

«Այնպես չի, որ ՀՀԿ-ն խաբված է, նրանք կատարում էին իրենց վերապահված դերը»

18 Հոկտեմբեր, 2018 18:22
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Այնպես չի, որ ՀՀԿ-ն խաբված է, նրանք կատարում էին իրենց վերապահված դերը»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատ հարգելի պարոն Շամաազարովի տխուր հիասթափությունը ՀՀԿի դասալիքների մասին հասկանալի է,- «Երբ իշխանություն էր՝ լավ էր, պաշտպանված էին. Սերժ Սարգսյանի ստվերի տակ «պադավատ» ավտոներով ման էին գալիս: Հիմա, դե լավ, տղերք ջան, ՔՊ֊ն է գալու՝ մենք էլ ի՞նչ անենք»,- խոսելով ընտրություններին մասնակցելուն դեմ գործընկերների մասին՝ ասել է Շարմազանովը: Անհասկանալին և ցավալին այն է, որ պարոն Շահրմազանովը մինչև հիմա չի կարողանում կամ չի ցանկանում «ըմբռնել»՝ խոստովանել, որ ՀՀԿն լցվել էր Հայաստանի Հանրապետության ժողովրդի դասալիքներով, և դրա պատասխանատուն ՀՀԿ-ն է: Ոչ միայն կուսակցությունից կւսակցություն «թռած» այդ մարդկանց էր լավ՝ քանի դեռ իշխանություն էին և «Սերժ Սարգսյանի ստվերի տակ «պադավատ» ավտոներով ման էին գալիս», այլ ՀՀԿ-ին էր լավ, որ նրանք «պադավատով» ման գալու արանքում երբեմն երբեմն քվորում ապահովելու և կոճակ սեղմելու համար ԱԺ էին մտնում, իսկ դրանց միջակայքում Սերժ Սարգսյանի ստվերի տակ ստվերային գործարքներով զբաղվում: Այնպես չի, որ ՀՀԿ-ն խաբված է, նրանք կատարում էին իրենց վերապահված դերը: Ձեռքը ձեռք էր լվանում, երկու ձեռքը՝ երես, իսկ ՀՀ ժողովուրդը տնքում էր կամ փողոց դուրս գալիս՝ փակ դռներ ծեծելու, ոստիկանական մահակներով ծեծվելու, քշվելու, անզորությունից ինքնասպանվելու,հարբելու, ատամները կրճատացնելով 5-10 հազար դրամներով ձայն վաճառելու և բարոյալքված՝ ՀՀԿ-ին իր բոլոր նախկին ու նոր, պոտենցիալ դասալիքներով վերարտադրելու: Մեր երկրի և հասարակության ամոթալի, շատ ամոթալի էջ: Եթե նրանք կամ նրանց պատճենները կրկին իշխանության փրփուրին հայտնվեն՝ կլինի ՔՊ-ի կուսակցական աններելի դասալիքությունը»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին