Կարևոր իրադարձություններ

«Դու չես ամաչում, արի քու հետ մարջ գամ»․ Ծառուկյանը նեղվեց լրագրողի հիշեցումից

18 Հոկտեմբեր, 2018 17:30
«Դու չես ամաչում, արի քու հետ մարջ գամ»․  Ծառուկյանը նեղվեց լրագրողի հիշեցումից

Այսօր Ավան վարչական շրջանում տեղի ունեցավ «Մայնինգ Ֆերմայի» բացման արարողությունը, որին մասնակցում էին Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողների հետո զրույցում ԲՀԿ առաջնորդը լրագրողի հարցին, թե դուք  նախքան հաշագիր ստորագրելը բարիկադների այն կողմում էիք,  քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքին կողմ էիք քվեարկել, հիմա ո՞ր կողմում եք, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ վարչապետը արդեն խոսել է այդ մասին և հետո լրագրողից  պարզաբանեց, թե գիտի՞ արդյոք դա ինչ օրենք է:

 Գագիկ Ծառուկյանին հունից հանեց լրագրողի հարցը, թե ինչո՞ւ նա Նիկոլ Փաշինյանին չմիացավ այն ժամանակ, երբ վերջինս քայլերթ սկսեց Գյումրի քաղաքից։ «Դու չես ամաչում, արի քու հետ մարջ գամ»,- ասաց Ծառուկյանը՝ հերքելով, որ միացել է հեղափոխությանը Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր առաջ։ Ծառուկյանը հիշեցրեց նաև որ ինքը Փաշինյանի և մյուսների կողքին է եղել, երբ նրանց ձերբակալել են: 


 

Լրահոս

Դիտել ավելին