Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը ստուգումներ կիրականացնի «Արմենիա» ԲԿ-ում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

18 Հոկտեմբեր, 2018 16:51
Առողջապահության նախարարությունը ստուգումներ կիրականացնի «Արմենիա» ԲԿ-ում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

 Առողջապահության նախարարությունն առաջիկայում ստուգումներ կիրականացնի «Արմենիա» բժշկական կենտրոնում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Դրանք շարունակական ստուգումներ են, որ միշտ կատարվել են և կատարվելու են, պարզապես հիմա մենք որևէ բանով կաշկանդված չենք»,- նշեց Թորոսյանը:

Նա նաև հայտնեց, որ շարունակվում են ստուգումները «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ քննչական կոմիտեն պահանջել է նաև  2015 թվականի հիվանդների ընդունման պատմագրերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին