Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած հրաձգության եւ պայթյունի հետեւանքով տուժած 16-ամյա աղջիկը մահացել է բժշկական ուղղաթիռում Սիմֆերոպոլ թռիչքի ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Քրեական գործը, որը հարուցվել էր «Ահաբեկչություն» հոդվածով, վերաորակավորվել է «Սպանություն» հոդվածի: Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ է հայտարարված: