Կարևոր իրադարձություններ

Ձեռնարկվում են միջոցառումներ երեխաների ծնողներին պարզելու ուղղությամբ

18 Հոկտեմբեր, 2018 12:28
Ձեռնարկվում են միջոցառումներ երեխաների ծնողներին պարզելու ուղղությամբ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու և համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ երեխաների ծնողներին և հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո տեղեկացրել են ոստիկանությանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, համայնքի խորհրդին, ինչից հետո երեխաները տեղափոխվել են մանկատուն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին