Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Հույս ունեմ՝ կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի

18 Հոկտեմբեր, 2018 11:50
Հույս ունեմ՝ կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի:

«Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների և քաղաքական իրավիճակները հասկանալիորեն աշխատանքի և տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն են ունենում: Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը, ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան մեր աշխատանքները, որովհետև նախընտրական փուլ ենք թևակոխելու: Բայց մյուս կողմից` այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել նաև հետագա աշխատանքների կազմակերպման, առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Ըստ նրա, օգտվելով այն առիթից, որ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում՝ սա շատ լավ ժամանակաշրջան է առավել հանգիստ պայմաններում աշխատելու համար:

«Հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի հատկապես այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականացված՝ այս ժամանակը կօգտագործվի կառուցողական նպատակներով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին