Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը կմասնակցի Էջմիածնի քաղաքապետի թեկնածու հանրահավաքին

18 Հոկտեմբեր, 2018 11:14
Փաշինյանը կմասնակցի Էջմիածնի քաղաքապետի թեկնածու հանրահավաքին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ժամը 18:30-ին, կմասնակցի Էջմիածնի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դիանա Գասպարյանի նախընտրական հանրահավաքին։ Այս մասին վարչապետը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի էջմիածինցիներ, այսօր՝ ժամը 18:30-ին, լինելու եմ Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում՝ մասնակցելու Էջմիածնի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դիանա Գասպարյանի նախընտրական հանրահավաքին: Սիրով հրավիրում եմ բոլորիդ»:

 

Լրահոս

Դիտել ավելին