Կարևոր իրադարձություններ

Էդ բարիկադները ես եմ կառուցե՞լ, պարոն Փաշինյան

18 Հոկտեմբեր, 2018 10:58
Էդ բարիկադները ես եմ կառուցե՞լ, պարոն Փաշինյան

«Ինչի մենք կուսակցություն չունե՞նք, որ մեր ցուցակով գնանք»,- իշխող քաղաքական ուժի ցուցակում ՀՀԿ-ականներ ընդգրկելու հնարավորության մասին հարցին այդպես է արձագանքել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ վարչապետը հաղթել է, բարիացել ու բարիկադներ քանդելու կոչ է անում: Հայտնում է 1in.am-ը:

«Ինչ վերաբերում է բարիկադներ կառուցելուն և քանդելուն, ապա բարիկադներ կառուցելու կարիք չկար, կարիք չկար ազգին բաժանել սև ու սպիտակի, հեղափոխականի և հակահեղափոխականի, կարիք չկար ԱԺ-ն պաշարել, կարիք չկար ասֆալտին փռելու կոչեր անել, կարիք չկար ԱԱԾ-ով վախեցնել, կարիք չկար կոպտորեն խախտել Սահմանադրությունը, մտնել դատական և օրենսդիր իշխանության տիրույթ, հետո ասել, թե բարիկադները քանդելու ժամանակն է: Էդ բարիկադները ես եմ կառուցե՞լ, պարոն Փաշինյան: ՀՀԿ-ն ձեզ հնարավարություն տվեց դառնալ վարչապետ, ՀՀԿ-ն ձեր ոչ մի օրենսդրական նախաձեռնություն չխոչընդոտեց, ՀՀԿ-ն ոչ մի պայմանավորվածություն չխախտեց, ամեն գնով իշխանությունը չպահեց: Բայց դուք ունեցաք օգոստոսի 17-ի հայտնի ելույթը»,-հայտարարել է Շարմազանովը:

 

Լրահոս

Դիտել ավելին