Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում դիմակավորված անձինք փորձել են թալանել քաղաքացու տունը

18 Հոկտեմբեր, 2018 10:44
Արագածոտնում դիմակավորված անձինք փորձել են թալանել քաղաքացու տունը

Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձ Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն են մտել, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, եւ բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռ.-ի եւ նրա մոր՝ 70-ամյա Խազալ Ռ.-ի նկատմամբ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դիմակավորված անձինք կանանցից պահանջել են գումար, ոսկեղեն, սակայն կանայք մերժել են, տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում ավազակներից մեկի բժշկական դիմակը ընկել է գետնին: Դրանից հետո նրանք դիմել են փախուստի:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին