Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Մահացել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը

18 Հոկտեմբեր, 2018 10:04
Մահացել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը

Ստամբուլում 90 տարեկանում մահացել է հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պոլսահայ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի արդյունքում նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում բժիշկները երկու անգամ կարողացել էին վերականգնել Գյուլերի սրտի կանգը՝ տեղափոխելով նրան վերակենդանացման բաժանմունք։ Քիչ անց, սակայն, նա սրտի անբավարարության հետևանքով մահացել է։

Գյուլերը հայտնի էր իր ֆոտոհարցազրույցներով անցկացրախ հեղինակավոր դեմքերի հետ, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:

Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»:

Աշխարհահռչակ լուսանկարչի աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկարներ 2013 թվականի հունիսին ամփոփվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին