Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է լինելու ԱԺ նախագահը

18 Հոկտեմբեր, 2018 10:00
Ո՞վ է լինելու  ԱԺ նախագահը

«Քաղպայմանագրում» քննարկում են ապագա ԱԺ նախագահի և տեղակալների թեկնածությունների հարցը։ ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան, այս մասին գրել էր «Հրապարակ» թերթը։

Լենա Նազարյանը Shabat.am-հետ զրույցում ասաց․

«Մենք հիմա քննարկում ենք միայն մեր նախընտրական ցուցակը, ուրիշ ոչինչ ։Բոլոր այդ մարդիկ, ինչպես նաև  ուրիշ շատերը նախընտրական ցուցակում են,  հետևապես,  բոլորն էլ կարող են դիտարկվել ԱԺ նախագահի, փոխնախագահների և հանձնաժողվների նախագահների, խմբակցության ղեկավարների և այլ  կարգավիճակով։ Բայց այս պահին մենք հիմա առավել շատ քննարկում  ենք նախընտրական ցուցակը, որը բաղկացած է լինել 200 կամ 300 հոգուց, կոնկրետ չեմ կարող հիշել» ։

Հարցին՝ կոնկրետ նշված այդ երեք մարդկանց շուրջ քննարկումներ եղե՞լ են,- Նազարյանը պատասխանեց․

«Նախըտրական ցուցակում կան նաև հենց այդ 3 մարդիկ, չեմ կարող հատուկ այս երեքի մասին հաստատել կամ հերքել»։

 

Լրահոս

Դիտել ավելին