Կարևոր իրադարձություններ

Կապանցիները վրդովված ու ապշած են նոր իշխանության վարքից․ «Հրապարակ»

18 Հոկտեմբեր, 2018 08:01
Կապանցիները վրդովված ու ապշած են նոր իշխանության վարքից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հ․ Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա։ Դժգոհության ալիք է բարձրացրել ոչ միայն Կապանում, այլեւ ողջ մարզում։ Բացի այդ՝ «ՔՊ» թեկնածուի մրցակցի շանսերն ավելի բարձր են գնահատվում։

Կապանցիները վրդովված են հատկապես այն փաստից, որ կիրակի կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վարչապետի խորհրդական-օգնականները գնացել էին Կապան՝ շրջում էին փողոցներով՝ հայտարարելով, որ իրենց թեկնածուն Նարեկ Բաբայանն է, եւ խնդրում քվեարկել նրա օգտին։ Իսկ հոկտեմբերի 19-ին էլ Սյունիք կմեկնի վարչապետ Փաշինյանը՝ մասնակցելու նախընտրական հանրահավաքին, չնայած նախապես նման մտադրություն չուներ։ Կապանցիներն ապշած են՝ Հայաստանի նորանկախ պատմության մեջ երբեւէ չի եղել, երբ քաղաքապետի ընտրությունների համար Երեւանից նախարարներ ու վարչապետ գան։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին