Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների աճ կա

17 Հոկտեմբեր, 2018 23:47
Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների աճ կա
Հայաստանում մահացության դեպքերի 20%-ը բաժին է ընկնում ուռուցքներին։ Այստեղ կրծքի և թոքերի քաղցկեղով մահացության ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում։ Անգամ նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թվի աճի միտում, գրում է JamNews-ը:
 
Կայքը գրում է, որ 2017 թ-ին Հայաստանում գրանցվել է կրծքի քաղցկեղի 1118 դեպք։ Յուրաքանչյուր տարի այս ցուցանիշը կազմում է 1000-1100 դեպք, հիվանդներից 400-ին չի հաջողվում փրկել։
 
Օնկոլոգիական հիվանդությունների թվում կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում շարունակում է առաջին տեղում լինել։ Ընդ որում, աճի միտում նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, հայտարարել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային թերապիայի բաժնի վարիչ Հովհաննես Վարդևանյանը․ «Աշխարհում, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու դեպքերն անշեղորեն աճում են։ Սակայն, առաջին հերթին, պետք է հիշել, որ դա դատավճիռ չէ, և հիվանդությունը բուժվում է, հատկապես՝ նախնական փուլերում»։
 

Լրահոս

Դիտել ավելին