Կարևոր իրադարձություններ

Մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների

17 Հոկտեմբեր, 2018 22:34
Մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների

Քիչ առաջ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների։ Հայտնում է Aravot.am-ը:

Նշվում է, որ պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է՝ աղբ են բերել ու թափել, բացել ու տեսել է երկվորյակ տղաների։ Հիշյալ հաստատությունից անմիջապես զանգահարել են ոստիկանություն։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը մեզ փոխանցել է, որ գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մոտ 2-3 օրական են, ըստ երևույթին զույգ եղբայրներ են, այս պահին երեխաներին տեղափոխում են երեխաների խնամքի կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին