Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Դանիլյան անունը նշվում է Կերչում տեղի ունեցած ողբերգության հետևանքով տուժածների ցանկում

17 Հոկտեմբեր, 2018 21:30
Ալեքսանդր Դանիլյան անունը նշվում է Կերչում տեղի ունեցած ողբերգության հետևանքով տուժածների ցանկում

Ղրիմի Կերչ քաղաքի հիվանդանոցի բժիշկները ներկայացրել են այսօր ավելի վաղ պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ողբերգության հետևանքով վիրավորվածների ցանկը:

Վերջին տվյալների համաձայն՝ քոլեջում իրականացված պայթյունի և հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, 50-ը վիրավորվել են, որոնցից 40-ը դեռևս գտնվում են քաղաքի հիվանդանոցներում:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ցանկում նշվում է Ալեքսանդր Դանիլյան (Данилян Александр) անունը, որը հարձակման պահին գտվել է քոլեջի շենքում:

РИА Новости-ն ավելի ուշ հայտնել է, որ Կերչի քոլեջում պայթյունի իրականացմանը մասնակից երիտասարդի անձնական իրերում ևս մեկ պայթուցիկ է հայտնաբերվել: Այն գտել են ուսումնական հաստատության շենքի տարածքում և վնասազերծել:

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը պատմել էր հարձակում իրականացրած երիտասարդի մասին, որը, ըստ քոլեջի մասնագետների, երբեք աչքի չէր ընկել ագրեսիայով և ոստիկանությունում էլ չէր հայտնվել:

Սևաստոպոլում եռօրյա սուգ է հայտարարվել Կերչում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
 

Լրահոս

Դիտել ավելին