Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Զախարովան՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Միլսի հայտարարությունների մասին

17 Հոկտեմբեր, 2018 20:54
 Զախարովան՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Միլսի հայտարարությունների մասին

Այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին՝ մեկնաբանելով հայ-ամերիկյան հարաբերությունները:

«Մենք ուշադրություն ենք դարձրել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարություններին: ԱՄՆ դեսպանը, հոկտեմբերի 9-ին ելույթ է ունեցել հայ-ամերիկյան առևտրային պալատում, և այդ ելույթն առանձնացել է յուրատեսակ անմիջականությամբ: ԱՄՆ դեսպանը տեղեկացրել է, որ իր երկրի կառավարությունը, ամերիկյան դեսպանությունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցել են հայկական հասարակության որոշակի խմբերի և կառավարության որոշակի ներկայացուցիչների: Միևնույն ժամանակ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի, նույնիսկ հպարտությամբ:

Ասես այդ ամենն անհրաժեշտ է եղել բարի նպատակի իրագործման համար, որը նրա խոսքով «Հայաստանն առավել արդար և թափանցիկ հասարակություն դարձնելն է»», - ասել է Զախարովան:


Ինչպես ավելացնում  է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Միլսն ինչ-որ պահի հասկացել է, որ այն չի խոսում, ինչ որ պետք է, և հրաժեշտի ուղերձում հայ ժողովրդին մաղթել է «վերահսկել կառավարության գործունեությունը», ինչպես նաև նշել է, որ ԱՄՆ հավելյալ ֆինանսական միջոցները կուղղվեն հասարակության ու բնակչության աջակցմանը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին