Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Դավիթ Խուդաթյանը չունի կլան, թայֆայի ներկայացուցիչ չէ. վարչապետ

17 Հոկտեմբեր, 2018 19:11
Դավիթ Խուդաթյանը չունի կլան, թայֆայի ներկայացուցիչ չէ. վարչապետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրկան հանրահավաքի ժամանակ դիմելով Արմավիրցիներին ՝ ասաց որեւէ կասկած չկա, որ առաջիկա կիրակի կայանալիք ընտրություններում հաղթելու եք դուք՝ արմավիրցիներդ.« Բայց դուք գիտեք, որ այս ընտրություններում հեղափոխության թեկնածուն, մեր թեկնածուն Դավիթ Խուդաթյանն է: Ես ասեմ, թե ինչու եմ համարում, որ Դավիթ Խուդաթյանը լավ թեկնածու է: Եվ սա պետք է վերաբերվի նաեւ մյուս թեկնածուներին, որոնց մենք պաշտպանում ենք՝ Կապանի, Էջմնիածնի թեկնածուներին:

Պատճառն այն է, որ Դավիթ Խուդաթյանը չունի կլան, նա թայֆայի ներկայացուցիչ չէ, չունի որեւէ պարտավորություն որեւէ մեկի առաջ»:

Վարչապետի խոսքով, ամենամեծ առաքելությունը ժողովրդի իշխանությունը վերականգնելն է մեր երկրում. «Հավատացեք, ժողովրդի իշխանությունն արդեն իսկ վերականգնված է, որովհետեւ մեր երկրում ֆորմալ առումով քվեարկելու իրավունք ունեին մարդիկ, բայց չունեին, որովհետեւ նրանց քվեն իրենց չէր պատկանում:

Գնում էին, դիմում թաղային հեղինակություններին, որ իրենց էսքան ձայն բերեն, տետրերը թեւերի տակ դրված մարդկանց ձայնի առք ու վաճառքով էին զբաղվում: Ես ասում եմ, ոչ ոք թող չփորձի Հայաստանի քաղաքացու ձայնը խլել, գնել, ամեն քաղաքացի իր ձայնով կարող է կայացնել որոշում ու պետք է կայացնի:

Դավիթ Խուդաթյանը ձեզնից մեկն է, որ ձեր մեջ է աճել եւ մեծացել, եւ ես ձեզ կոչ եմ անում հոկտեմբերի 21-ին գնալ տեղամասեր եւ քվեարկել Դավիթ Խուդաթյանի օգտին:

Դու՛ք, սիրելի արմավիրցիներ, շարունակելու եք հեղափոխությունը, որը հաղթել է հրապարակներում ու պետք է նաեւ հաղթի քաղաքներում: Ես սա ասում եմ որպես այն քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը ներկայացնում է Դավիթ Խուդաթյանը»,-ասաց Ն. Փաշինյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին