Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դիմել է ՔԿ` Քոչարյանին տուժողի կարգավիճակ տալու համար

17 Հոկտեմբեր, 2018 18:02
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դիմել է ՔԿ` Քոչարյանին տուժողի կարգավիճակ տալու համար

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացրել են Քոչարյանի փաստաբանական խմբի լրատվական ծառայությունից։

Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելու փաստը:

Ըստ աղբյուրի`իրավաչափ կլինի դատավարական կարգավիճակի ճանաչումը, իսկ մերժումը կասկածի տակ կդնի նախաքննության օբյեկտիվությունը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև մարտի 1-ին առնչվող քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցը գաղտնալսվել էր ու հրապարակվել։ Կատարվածի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պաժշտոնեական լիազորություններն անցնելը»։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը այս գործով հանդիսանում է որպես տուժող, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ իրավապահներին արդեն հայտնի է գաղտնալսման պատվիրատուն, և նա հանրության մեջ լայն ճանաչում ունի։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին