Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Ղրիմում պայթյուն իրականացրած երիտասարդը ինքնասպան է եղել. Սերգեյ Աքսյոնով

17 Հոկտեմբեր, 2018 17:37
Ղրիմում պայթյուն իրականացրած երիտասարդը ինքնասպան է եղել. Սերգեյ Աքսյոնով

Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում պայթյուն իրականացրած անձն  ինքնասպան է եղել, նա 22 տարեկան էր, սովորում էր նույն քոլեջի 4-րդ կուրսում: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:


«Պոտենցիալ մարդասպանն ինքնասպան է եղել: Նա նույն կրթական հաստատության 4-րդ կուրսի ուսանող էր: Նրա մարմինը հայտնաբերվել է 2-րդ հարկի գրադարանում»,- ասել է Աքսյոնովը հեռուստաեթերում:


Նա նշել է, որ ուսանողի քայլի դրդապատճառները պարզվում են:


Հաղորդվում է 18 զոհի մասին, կա մոտ 50 վիրավոր: Նրանք քոլեջի սաներ ու դասավանդողներ են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին