Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

17 Հոկտեմբեր, 2018 16:44
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

Քիչ առաջ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

 

««Հրապարակ» թերթի 17.10.18 համարում տեղեկատվություն է հրապարակվել, թե լուրեր են ստացել, որ ոստիկանության զորքերի` հանրապետության պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնելու գործընթաց սկսելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ խզել են պայմանագրերն ու հեռացել համակարգից:


Հայտնում ենք, որ մարտական հերթապահություն իրակաանցնելու ժամանակահատվածում ոստիկանության զորքերի համալրումն ու զորացրումը կատարվել է բնականոն համամասնությամբ, պետական սահմանի պաշտպանությանը մեկնող ստորաբաժանումները կազմավորվում են բացառապես կամավորության սկզբունքով, իսկ մարտական հերթապահությունն իրականացվում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում ու զինվորական պարտքի բարձր գիտակցությամբ:

Հավելենք նաև, որ խնդրո առարկա ժամանակահատվածում ոստիկանության զորքերը համալրվել են մի քանի տասնյակ զինծառայողներով, իսկ շուրջ երկու տասնյակ դիմումներ քննարկման փուլում են»,- ասված է պարզաբանման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին