Կարևոր իրադարձություններ

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առումով խնդիր կա՞

17 Հոկտեմբեր, 2018 15:51
Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առումով խնդիր կա՞

 ԵԼՔ խմբակցության  պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առումով խնդիր կա։ 

Shabat.am-ը ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանից հետաքրքվեց, թե Վենետեիկի հանձնաժողովի եզրակացության առումով ի՞նչ խնդիրներ կան․

Նազարյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, իսկ որոշում կայացնողը՝ ՀՀ Ազգային ժողովն է, եթե ԱԺ-ն երկուշաբթի՝ արտահերթ նիստի ժամանակ քննարկի և քվեարկի Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ, ապա մենք ընտրություններին կմասնակցնենք նոր ԸՕ-ով, եթե դեմ, ապա հին օրենսգրքով կմասնակցենք արտահերթ  ընտրություններին։

 «ԵԽԽՎ-ում պաշտոնյանների հետ զրույցում հասկացել եմ, որ իրենց մտահոգությունը կապված է ժամկետների հետ, այսինքն, իրենք ասում են, եթե փոփոխություններ եք անում, ապա պետք է բավարար ժամանակ անցնի, որ կուսակցությունները, քաղաքացիները հնարավորություն ունենան նոր պայմաններին հարմարվել, բայց խնդիրը հետևյալն է, որ նոր ԸՕ փոփոխությունները ոչ թե բարդացնում, լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում կամ սահմանափակումներ են ավելացնում, այլ ընդհակառակը՝ հեշտացնում, պարզեցնում են ընթացակարգերը և՛ կուսակցությունների, և՛ քաղաքացիների համար։ Կարծում եմ, եթե այս հանգամանքը ներկայացվի Վենետեիկի հանձնաժողովում, վստահ եմ, որ նրանք ըմբռնումով կմոտենան, հաշվի առնելով Հայաստանում ոչ սովորական իրավիճակը»,- ասաց Լենա Նազարյանը։ 

Մեր հարցին, թե որպես ԵԼՔ խմբակցության ղեկավար, մտավախություն չունի՞, որ գործող ԸՕ-ում  կա ռեյտինգային ընտրակարգ կոչվածը, և հայտնի է, թե ներկայիս խորհրդարանում ինչպես են որոշ օլիգարխ պատգամավորներ հայտվել հենց այդ ընտրակարգի շնորհիվ, Նազարյանը պատասխանեց․

«Իհարկե լավ կլիներ, որ տարածքային ցուցակներ չլինեին, որովհետև նախ կհեշտանար կուսակցությունների կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքը, բայց եթե տարածքային ցուցակներ լինեն, ես մտահոգություն չունեմ այդ առումով, որովհետև թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիների մոտեցնումներն ու պահանջներն իրենց պատգամավորների հանդեպ այլ են։ Մարդիկ արդեն գնում են ընտրությունների հստակ գիտակցելով, որ վստահության մանդատ են տալիս»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին