Կարևոր իրադարձություններ

Ղրիմում պայթյունի պատճառ է դիտարկվում ահաբեկչությունը

17 Հոկտեմբեր, 2018 15:40
Ղրիմում պայթյունի պատճառ է դիտարկվում ահաբեկչությունը

 Ահաբեկչության վարկածը դիտարկվում է որպես Կերչում` պոլիտեխնիկական քոլեջում պայթյունի պատճառ, նախագահին տեղեկություններ են զեկուցվել տարբեր գերատեսչություններից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին  հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այո, նախագահին տեղեկություններ են զեկուցվել տարբեր գերատեսչություններից»,- հաստատել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե նախագահին արդյոք զեկուցվել է, որ Կերչում տեղի է ունեցել անհայտ պայթուցիկ սարքի պայթյուն:

Հստակեցնելու խնդրանքին՝ արդյոք դիտարկվում է ահաբեկչության վարկածը՝ նա հայտարարել է. «Այն դիտարկվում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին