Կարևոր իրադարձություններ

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

17 Հոկտեմբեր, 2018 15:14
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է. նա 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել են  ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է անձնագիր կեղեծելուն դրդելու մեջ՝ ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1–ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը դրդել է պաշտոնատար անձի՝ իրեն կեղծ անձանգիր տրամադրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018թ. հունիսի 28-ին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Հալաբյան փողոցում գտնվող Կանեւսկոյին պատկանող գրասենյակում, ապա ձերբակալել քրեական հեղինակությանը։

Նշենք, որ Արտյոմ Հարությունյանը «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանեւսկոյի եղբայրն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին