Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս է գնահատում ‹‹Ժառանգություն›› կուսակցությունը իր շանսերը գալիք ընտրություններում

17 Հոկտեմբեր, 2018 14:41
Ինչպե՞ս է գնահատում ‹‹Ժառանգություն›› կուսակցությունը իր շանսերը գալիք ընտրություններում

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կգնան ոչ թե ‹‹Ելք›› դաշինքով, այլ նախատեսում են շարունակել հանդես գալ  ‹‹Իմ քայլը›› դաշինքով:

Shabat.am լրատվականը փորձեց պարզել, թե մյուս կուսակցությունները, ի՞նչ ձևաչափով են պատրաստվում մասնակցել այս ընտրություններին, և արդյոք հնարավո՞ր է նրանց համագործակցությունը ‹‹Իմ քայլը›› դաշինքի հետ:

Մեզ հետ զրույցում ‹‹Ժառանգություն›› կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ‹‹Ժառանգություն›› կուսակցությունը անպայման կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հարցին` արդեն որոշե՞լ են, թե ինչ ձևաչափով կմասնակցեն կայանալիք ընտրություններին Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.

‹‹Դեռևս հստակ չէ, թե ինչ ձևաչափով կմասնակցենք ընտրություններին, քննարկումներ այդ թեմայով դեռևս չենք ունեցել, միայն հստակ է, որ մենք ևս կունենանք մասնակցություն այս ընտրություններին››:

Անդրադառնալով ‹‹Իմ քայլը›› դաշինքի հետ համագործակցության հավանականությանը` Մարտիրոսյանը նշեց.

‹‹Մենք` ես, պարոն Հովհաննիսյանը, ինչպես նաև մեր կուսակցության փոխնախագահը իրենց քննարկումներ հետ դեռ  չենք ունեցել, բայց որևէ խնդիր չեմ տեսնում, եթե քննարկման ձևաչափ ստացվի, իհարկե հանգիստ կարող ենք քննարկել ››:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության շանսերին` Արմեն Մարտիրոսյանը նշեց.

‹‹Որևէ գնահատական տալ չեմ ցանկանում, քանի որ բոլոր տեսակի շանսերը գտնվում են քաղաքացիների ձեռքում››:

 

Լրահոս

Դիտել ավելին