Կարևոր իրադարձություններ

Լինելով օլիգարխ՝ ԲՀԿ ցուցակը կրկին գլխավորելո՞ւ է Գագիկ Ծառուկյանը

17 Հոկտեմբեր, 2018 14:20
 Լինելով օլիգարխ՝ ԲՀԿ ցուցակը կրկին գլխավորելո՞ւ է Գագիկ Ծառուկյանը

Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք  հավատարիմ են իրենց քաղաքական պայմանավորվածությանը, և ենթադրեց, որ երկու շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կցրվի. «Մենք հավատարիմ ենք մեր քաղաքական պայմանավորվածությանը, 2 շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կգնա ինքնալուծարման։ «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու չի առաջադրելու և  2 շաբաթ հետո մենք կմտնենք արտահերթ ընտրությունների ժամանակացույցի մեջ»։ 

Պատասխանելով այն հարցին, թե լինելով օլիգարխ՝ ԲՀԿ ցուցակը կրկին գլխավորելո՞ւ է Գագիկ Ծառուկյանը, Զոհրաբյանը հակադարձեց. «Ո՛չ, Գագիկ  Ծառուկյանը օլիգարխ չէ։ Օլիգարխը այն մարդն է, ով պետական լծակները օգտագործում է սեփական բիզնես իմպերիայի բարեկեցության համար»։

 
 

Լրահոս

Դիտել ավելին