Կարևոր իրադարձություններ

Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին աջակցելով չի՞ դավաճանում իր սկզբունքներին

17 Հոկտեմբեր, 2018 13:27
Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին աջակցելով չի՞ դավաճանում իր սկզբունքներին

«Սկզբունքայնության շեղման դրսևորում չկա մի քանի պատճառներով՝ ընդհանրապես ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որևէ առնչություն երբևէ ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստն ու կայունության երաշխիքը հենց ծառայությունն է պետությանը և հայրենիքին, ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվելո և չեմ էլ շեղվելու, եթե որեւէ մեկը կարող է դիտարկել շեղում, ես շատ մեծ հաճույքով կլսեմ բոլոր հիմնավորումները» ,- այս մասին այսօր՝ հոտկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը, պատասխանելով այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանին աջակցելով չի՞ դավաճանում իր սկզբունքներին։

Կոստանյանը չհերքեց, որ Նիկոլ Փաշինյանի մասին իր հայտարարությունից հետո նա հանդիպել է ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին․

«Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը և միշտ հարգանքով է վերաբերվում բոլորի որոշմանը։ Ինչ վերաբերում է ֆրակցիայի հետ հակասություն ունենալուն, մեր ֆրակցիան էլ նույն օրը հայտարարություն տարածեց, էդտեղ որտե՞ղ հակասություն տեսաք։ Ես եղել եմ թիմի անդամ և մնում եմ թիմի անդամ»,-ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին