Կարևոր իրադարձություններ

Տպավորություն է, թե մի մեծ կաթսա է դրվել, և այնտեղ լցվում են Մանվել Գրիգորյանի ու նրա փաստաբանների վերաբերյալ բազմաթիվ քրգործեր

17 Հոկտեմբեր, 2018 13:04
Տպավորություն է, թե մի մեծ կաթսա է դրվել, և այնտեղ լցվում են Մանվել Գրիգորյանի ու նրա փաստաբանների վերաբերյալ բազմաթիվ քրգործեր

Այսօր՝ հոտկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն անդրադառնալով Մանվել Գրիգորյանի կալանքին, նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ամիսներ առաջ հայտարարություն արեց, որից կարելի էր տպավորություն ստանալ, որ կատարվել է զազրելի հանցագործություն. արդյունքում Գրիգորյանից նրա հարազատներն ու զինակիցները հրաժարվեցին:

«Տպավորություն է, թե մի մեծ կաթսա է դրվել, և այնտեղ լցվում են Մանվել Գրիգորյանի ու նրա փաստաբանների վերաբերյալ բազմաթիվ քրգործեր»։

Մինչդեռ փաստաբանի խոսքով, ինքն ի սկզբանե վստահում էր իրավապահ համակարգին, և ըստ իրեն օբյեկտիվ քննություն պետք է լիներ, սակայն Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների հետ կապված շարունակվում են քրեական գործեր հարուցվել։

 

Լրահոս

Դիտել ավելին