Կարևոր իրադարձություններ

Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այլ քաղաքական ուղերձի, իսկ Սյունիքի ճանապարհը փակած անձինք մեր կուսակիցներին էին

17 Հոկտեմբեր, 2018 11:29
Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այլ քաղաքական ուղերձի, իսկ Սյունիքի ճանապարհը փակած անձինք մեր կուսակիցներին էին

Սյունիքի նորանշանակ մարզպետ, Հունան Պողոսյանի նշանակումը միանշանակ չընդունվեց հանրության կողմից։ Երեկ էլ Սյունիքի մարզի մի շարք բնակիչներ ճանապարհ էին փակել՝ ի նշան բողոքի։

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով սյունեցիների բողոքին, ասաց, թե ճանապարհ փակողները, սյունեցիներ չէին, այլ իրենց կուսակցության անդամներն էին․ «Մենք նոր փուլ ենք մտնում, կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը. մենք հիմա մտել ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը, և այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և մեր այդ քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանելու»,-ասաց Փաշինյանը, հավելելով, որ չի հիշում որևէ նշանակում, որը բացասական արձագանք չի ստացել․«Մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով, մյուսը բոյով է, մյուսն այդքան էլ բոյով չէ»:

«Մենք պետք է հստակ ուղերձներ հղենք, որ պատրաստվում ենք համախմբել մեր ուժը, ով ինչ արել է, նա իր արածի համար պատասխան կտա, կապ չունի՝ նա պաշտոնյա է, թե ոչ: Անցել են այդ ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում է արտոնություն օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։

 

Լրահոս

Դիտել ավելին