Կարևոր իրադարձություններ

Արտաշատում իրավիճակը լարված է, ավագանու նիստերը տեղի չեն ունենում․ «Ժամանակ»

17 Հոկտեմբեր, 2018 10:28
Արտաշատում իրավիճակը լարված է, ավագանու նիստերը տեղի չեն ունենում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաշատի ավագանու անդամների հետ՝ քննարկելու քաղաքում ստեղծված վիճակը: 

Արդեն կես տարուց ավելի ավագանու անդամները հրաժարվում են նիստեր գումարել՝ չցանկանալով աշխատել քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ, ով, ըստ ավագանու անդամների, Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի դրածոն է:

Վարչապետ Փաշինյանը խոստացել է առաջիկայում անդրադառնալ խնդրին և համայնքի համար ընդունելի լուծում գտնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին